Հասարակություն Սպորտ 

Իսլանդացի կիսապաշտպանը սրտի կաթված է ստացել հանդիպման ժամանակ

analitik.am

«Սոգնդալի» կիսապաշտպան Էմիլ Պալսոնը հանդիպման ժամանակ սրտի կաթված է ստացել։

Միջադեպը տեղի է ունեցել Նորվեգիայի ֆուտբոլի երկրորդ դիվիզիոնի «Սոգնդալ» և «Ստյերդալս-Բլինկ» թիմերի հանդիպման 12-րդ րոպեին։

28-ամյա իսլանդացի ֆուտբոլիստը խաղադաշտում ընկել է սրտի կանգի պատճառով։ Բարեբախտաբար, բժիշկները կարողացել են նրան առաջին բուժօգնություն ցույց տալ, որից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց։

Ինչպես հայտնում է TV2.no-ն, կիսապաշտպանը գիտակցությունը կորցրած չի եղել, երբ հոսպիտալացվել է։ Հանդիպումը հետաձգվել է և կկայանա ավելի ուշ։

Նույն շարքից