Բարի օր Քաղաքականություն 

Մասիս համայնքում ՔՊ-ական թեկնածուն պարտքերի պատճառով սնա՞նկ է ճանաչվել

analitik.am

Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին տեղի ունենալիք ընտրություններում ՔՊ-ի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Սայեն Հայրապետյանը yerevan.today կայքի լրագրողի հարցերին խուսափեց պարզաբանումներ տալ կամ տվեց կցկցտուր պատասխան։
Սայեն Հայրապետյանը նշեց, որ ինքը շատ բան կարող է խոսել, բայց ասելիք չունի:

Լրագրողի այն հարցից հետո, թե ինչ կարող է ասել իր պարտքերի մասով, Սայեն Հայրապետյանը սկսեց էլ ավելի կցկտուր խոսել:

Հիշեցնենք, որ Մասիս խոշորացված համայնքում ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 5-ին՝ առաջադրված է երկու ուժ՝ «Դավիթ Համբարձումյան դաշինքը» և Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որի թեկնածուն է Սայեն Հայրապետյանը:

Նույն շարքից