Բարի օր Քաղաքականություն 

Դավիթ Համբարձումյանի կառավարման օրոք Մասիսի բյուջեն աճել է մի քանի անգամ. Ներկայացվեց թվեր. Տեսանյութ

analitik.am

Այսօր Մասիս քաղաքում կայացավ  «Դավիթ Համբարձումյան» դաշինքի հանրահավաքը, որի ժամանակ դաշինքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը ներկայացրել իրենց աշխատանքների մասին մանրամասն հաշվետվություն, ինչից հետո էլ խոսեց իրենց ծրագրերի մասին՝ նշելով, որ առաջին հերթին անպայման փակվելու է աղբավայրը, ինչքան էլ որ փորձեն տարբեր մարդիկ  խանգարել դրան:

Դավիթ Համբարձումյանը ներկայացրեց թվեր.  Մասիս քաղաքի համամասնական բյուջեն 2016 թվականին, երբ Համբարձումյանը դարձել է քաղաքապետ, եղել է   687 միլիոն ՀՀ դրամ, իսկ իր կառավարման արդյունքում՝  2021 թվականին, այն դարձել է  2 միլիարդ 140 միլիոն 868 հազար ՀՀ դրամ,  Մասիս քաղաքի սեփական եկամուտները 2016-ին եղել են 146 միլիոն  ՀՀ դրամ, 2021 -ին՝ դարձել են 309 միլիոն ՀՀ դրամ, հարկային եկամուտները՝  2016-ին՝ 118 միլիոն ՀՀ դրամ, իսկ  2021-ին՝ 175 միլիոն ՀՀ դրամ, աղբահանության վճարները տարիներ շարունակ եղել են  14 միլիոն դրամ, իսկ 2021 թվականին՝ իր կառավարման ավարտին արդեն հասել են 48 միլիոն ՀՀ դրամի:

Համբարձումյանը մանրամասն ներկայացրեց մնացած թվերը ևս, որոնք մի քանի անգամ աճել են իր կառավարման տարիներին:

Նշենք, որ «Դավիթ Համբարձումյան» դաշինքի հանրահավաքին բազմաթիվ մարդիկ էին հավաքվել ՝ ի աջակցություն «Դավիթ Համբարձումյան» դաշինքի:

Հիշեցնենք, որ Մասիս խոշորացված համայնքի Տիմ ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 5-ին, ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ «Դավիթ Համբարձումյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր » կուսակցությունը:

Հնարահավաքի ամբողջական տեսանյութն՝ այստեղ 

Նույն շարքից