Լրահոս Հայաստան Հասարակություն Տնտեսություն 

Տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ձևավորված փորձագիտական խմբի հերթական հանդիպումը

analitik.am

Պետական եկամուտների կոմիտեում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ձևավորված փորձագիտական խմբի հերթական հանդիպումը:

Միացյալ թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ Համաշխարհային բանկի կողմից իրականացվող մաքսային վարչարարության զարգացման ծրագրի ներքո, միջազգային և տեղական փորձագետները 11 գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկել են պետական սահմանի անցման կետերում կազմակերպվող գործընթացների, ինչպես նաև մաքսային գործառնությունների դյուրացմանն ուղղված հարցեր:

Նրանք ներկայացրել են նաև սահմանային անցակետերի և արտաքին տնտեսական գործունեության կենտրոնների էտալոնային մոդելների նախագծերը։

Հանդիպման ժամանակ ընդգծվել է տնտեսվարողների համար ներմուծման և արտահանման ժամանակ առավելագույն հարմարավետ պայմանների ապահովման առաջնահերթությունը:

Կարևորվել է թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում կրկնվող գործառույթների օպտիմալացման անհրաժեշտությունը:  Միջոցառմանը ներկայացվել են նախորդ հանդիպման ժամանակ քննարկված խնդիրների կատարման ընթացքը և ամփոփվել արդյունքները:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նույն շարքից