Հասարակություն Ռազմական 

ՊՆ-ն եռամսյա վար­ժական հավաքներ կանցկացնի․ կառավարության որոշումը

analitik.am

Կառավարությունը հունվարի 13-ի նիստին որոշում ընդունեց հայտարարել պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, կրտսեր ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վար­ժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2022 թվականի հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը:

Որոշման համաձայն՝ վարժական հավաքներին կներգրավեն մինչև 65 քաղաքացու, որոնցից 20-ը` բժշկական մասնագիտություններ ունեցող սպայական և 45-ը՝ ինժեներական մասնագիտություններ ունեցող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայիններ:

Վարժական հավաքների ապահովման համար, երեք ամիս ժամկետով, 2022 թվականի հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 45 միավոր տրանս­պորտային միջոց։

Սահմանվել է նաև, որ վարժական հավաքների անցկացման ժամանակա­հատ­վածում ներգրավված համապատասխան տրանսպորտային միջոցը ռազմա­տրանս­պորտային պարտականություն ունեցող մարմնի կողմից կարող է փոխարինվել նույն տեսակի այլ տրանսպորտային միջոցով՝ համաձայնեցնելով տրանսպոր­տա­յին միջոցը ներգրաված մարմնի հետ:

Նույն շարքից