Հասարակություն 

Վահան Բիչախչյանն առաջին գոլը խփեց նոր թիմի կազմում

analitik.am

Հայաստանի ազգային հավաքականի և «Պոգոնի» ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը նորամուտն է նշել լեհական թիմի կազմում և այն նշանավորել գոլով:

Շվեյցարական «Ցյուրիխի» դեմ ընկերական խաղում Բիչախչյանը մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ և 38-րդ րոպեին աչքի ընկել խփած գնդակով: Հայ ֆուտբոլիստը հավասարեցրել է հաշիվը՝ 1-1:

Հանդիպումը դեռևս ընթացքի մեջ է: Այն ընթանում է Բելեկի հավաքի շրջանակում:

Աղբյուրը՝ Armsport.am

Նույն շարքից