Հասարակություն 

Մենք տանը չենք խոսում ֆուտբոլի մասին․ Ռոդրիգես

analitik.am

«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը, El Pais-ին պատմել է, թե ինչպես են միասին անցկացնում իրենց հանգիստը։

Ռոդրիգեսը, ում հայրը եղել է ֆուտբոլիստ և մարզիչ, խոստովանել է, որ ինքը և Ռոնալդուն ֆուտբոլից չեն խոսում։

«Ես փոքր ժամանակ չէի հետաքրքրվում ֆուտբոլով։ Ինձ հետաքրքրում էր բալետը և ճանապարհորդությունները դեպի գյուղ:

Ես ավելի ուշ հետաքրքրվեցի ֆուտբոլով, քանի որ հետաքրքիր էր, թե ինչով է զբաղվում իմ երկրորդ կեսը։ Մենք տանը չենք խոսում ֆուտբոլի մասին, քանի որ ես այդ խաղի մասին շատ չգիտեմ: Մենք խոսում ենք մեր մասին, մեր երեխաների, վերապատրաստման ծրագրերի, ճանապարհորդությունների, նախագծերի և բիզնեսի մասին»,- ասել է Ռոդրիգեսը։

Աղբյուրը՝ ArmSport.am

Նույն շարքից