Քաղաքականություն 

Էմիլ Տարասյանը ազատվել նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից

analitik.am

Նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածը և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը.

Էմիլ ՏԱՐԱՍՅԱՆԻՆ ազատել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ համաձայն իր դիմումի»,-նշված է հրամանագրում:

Տարասյանը 2018թ. ապրիլի 25-ից նոյեմբերի 2-ը զբաղեցրել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի, աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

2016-2018 թվականներին զբաղեցրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի, 2014-2016 թվականներին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը:

Նույն շարքից