Բարի օր Իրավական Հասարակություն 

ԱԺ նախագահը խիստ նախազգուշացրել է վարորդներին. Ծովինար Խաչատրյան

analitik.am

պատասխան մի շարք լրատվամիջոցների ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը անդրադարձել է վերջինիս մեքենային առնչվող տեսանյութին․

«Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցներով կատարված և տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների գործերով վարչական վարույթ չի հարուցվում: Եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ ՀՀ ԱԺ նախագահը տվյալ պահին մեքենայում չի եղել: Այնուամենայնիվ, Ազգային ժողովի նախագահի կողմից վարորդները նախազգուշացվել են, որ բացառությամբ խիստ անհրաժեշտության՝ մնացած նմանատիպ բոլոր խախտումների կրկնության դեպքում կազատվեն աշխատանքից»,-նշել է նա:

Նույն շարքից