Միջազգային Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Զելենսկին միմյանց հղել են շնորհավորական նամակներ

analitik.am

Հայաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին միմյանց հղել են շնորհավորական նամակներ:

Այս մասին հայտնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից:

Վարչապետ Փաշինյանի նամակում մասնավորապես նշվում է.

«Անցած երեք տասնյակ տարիների ընթացքում Երևանի և Կիևի համատեղ ջանքերով ձևավորվել է իրավապայմանագրային հենք, ստեղծվել են միջխորհրդարանական փոխգործակցության համապատասխան մեխանիզմներ, շարունակվել են մշակութային և հումանիտար բնագավառներում համագործակցության առաջմղմանը միտված ջանքերը»:

Փաշինյանը հույս է հայտնել, որ հայ-ուկրաինական հարաբերությունները 2022թ. համատեղ գործնական քայլերի շնորհիվ կշարունակեն զարգանալ՝ ի նպաստ մեր ժողովուրդների դարավոր բարեկամության:

Իր հերթին նախագահ Զելենսկին համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան և Հայաստանը ունեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ գործընկերություն հաստատելու բավարար ներուժ։

Շնորհավորական նամակներ են միմյանց հղել նաև Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Դմիտրո Կուլեբան:

Նույն շարքից