Քաղաքականություն 

Պաշտոն կա, պաշտոնավարող չկա․ «Հրապարակ»

analitik.am

«Կադրային դեֆիցիտն իշխանական շրջանակներում սպառնում է կադրային սովի վերածվել։ Չէ, իհարկե, երկրում լիքը մարդ կա, որ կհամաձայնի նախարար ու նախագահ աշխատել, բայց դրանք ոչ միայն կվարկաբեկեն իրենց զբաղեցրած ցանկացած աթոռ, այլեւ իրենց նշանակողին։ Դա է պատճառը, որ Սուրեն Պապիկյանին տարածքային կառավարման նախարարությունից հանում տանում է փոխվարչապետ, փոխվարչապետի պաշտոնից հանում տանում է Պաշտպանության նախարարություն, եւ եթե տարիքը համապատասխաներ, գուցե ՀՀ նախագահ առաջադրեր։ Դա է պատճառը, որ հայտնի մականունով մեկը նշանակվում է մարզպետ, ապա նախարար, հետո կարեւոր վերահսկողական կառույցի ղեկավար։ Մականունով մյուսը՝ 4 ոլորտի գիգանտ նախարարությունում ձախողվելուց հետո, նշանակվում է աշխատակազմի ղեկավար, հիմա էլ կարող է առաջարկվել ՀՀ նախագահի պաշտոնին։ Դա է պատճառը, որ 27-ամյա տղան դառնում է փոխվարչապետ, 28-ամյա տղան՝ ԱԱԾ տնօրեն։

27-ամյա տղան դառնում է վարչապետի օգնական, իսկ 3 տարուց արդեն այնպիսի հզոր կադր է համարվում, որ նրա ազատման հարցը բուռն քննարկվում է, եւ ոչ մեկի մտքով չի անցնում, որ նա ավելի լուրջ պաշտոնի չի գնալու։ Մի բուռ կադրերի հույսին է մնացել իշխանությունը, իսկ թափուր մնացող շատ պաշտոններ այդպես էլ չեն համալրվում, ինչպես 3 ամիս է՝ վարչապետի խոսնակ չի գտնվում։ Կամ համալրվում են ոչ մի արժանիք չունեցող մարդկանցով»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից