Հասարակություն Տեսանյութեր 

«Հրաժեշտի մեղեդի». Վահագ Ռաշը նոր երգ է ներկայացրել Տերյանի խոսքերի հիման վրա

analitik.am

Երաժիշտ Վահագ Ռաշը կրկին հանդես է եկել նորությամբ` ներկայացնելով «Հրաժեշտի մեղեդի» ստեղծագործությունը, որը
Վահան Տերյանի խոսքերի հիման վրա է ստեղծվել։ Ռաշն, իրեն բնորոշ ոճով, մեղեդին գրել է 3 տարի առաջ, գործիքավորումը կատարել է Կարեն Արզումանյանի հետ, իսկ հնչյունային ռեժիսորը Սերգեյ Գասպարյանն է։ Խոսելով երգի մասին` Վահագը նշում է.

«Ինչպես վերջին շրջանի մի քանի երգերս, այս երգը ևս ստեղծվել է ավագ տղայիս քնեցնելու ընթացքում։ Բանաստեծությունը մանկուց շատ էի սիրում և ուրախ եմ,որ նրան համահունչ նաև ստեղծվեց երաժշտությունը։ Այսօր Տերյանի 137-ամյակն է, ուրախ եմ երգը ներկայացնել հանդիսատեսի դատին»։

Նշենք, որ Վահագ Ռաշը բազմիցս ներկայացել է հայ մեծանուն բանաստեղծների խոսքերի հիման վրա գրված երգերով, որոնք հանդիսատեսի կողմից սիրով են ընդունվում։

Նույն շարքից