Բարի օր Քաղաքականություն 

Հայաստանում մի պաշտոն կա և այն կոչվում է Նիկոլ Փաշինյան. Արթուր Վանեցյան

analitik.am

Հայաստանում մի պաշտոն կա և այն կոչվում է Նիկոլ Փաշինյան, այլ պաշտոն Հայաստանում չկա: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, Ազատության հրապարակում ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար և Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ում մեղքով է ստեղծվել այս իրավիճակը Վանեցյանն ասաց.

«Եթե լինեին այլ պաշտոններ, այսինքն լինեին մարդիկ, որոնք պրոֆեսիոնալներ էին և կզբաղեցինեին իրենց տեղը, մենք կունենայինք այլ իրավիճակ: Ամբողջի մեղավորը և պատսխանատուն Նիկոլ Փաշինյանն է, ով պետք է գնա: Նա պետք է գնա հանուն հայ ազգի փրկության: Պետք է տղամարդկություն գտնի իր մեջ խոստովանի, որ ձախողել է և գնա՝ հանուն փրկության»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին, քաղաքացիներին հրավիրեց հրապարակ։

Նույն շարքից