Քաղաքականություն 

ՔՊ-ն խորհրդարանում նոր պատգամավոր կունենա

analitik.am

ՀՀ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանին կփոխարինի Երևանի քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցության անդամ, Աջափնյակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդի քարտուղար Գայանե Եղիազարյանը։ Tert.am-ի հետ զրույցում Եղիազարյանը հաստատել է, որ պատրաստվում է վերցնել մանդատը։

Հարցին՝ որ հանձնաժողովի կազմում է պատկերացնում իր գործունեությունը, Եղիազարյանը պատասխանեց․«Քանի որ իմ պատկերացրած հանձնաժողովը կարծես թե համալրված է, հավանաբար կընտրեմ այլ հանձնաժողով, որտեղ ոչ պակաս արդյունավետ կարող եմ աշխատել և ծառայել մեր քաղաքացիներին։ Խոսքը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մասին է»։

Հիշեցնենք, որ Անուշ Բեղլոյանն Ազգային ժողովի կողմից ընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ։ Նա դեռևս վայր չի դրել պատգամավորական մանդատը։

Նույն շարքից