Հասարակություն Միջազգային 

Հնդկաստանը հրաժարվել է ընդունել ուկրաինական կողմի համար մարդասիրական օգնություն տեղափոխող ճապոնական ինքնաթիռը

analitik.am

Հնդկաստանը հրաժարվել է ընդունել ուկրաինացի փախստականների համար մարդասիրական օգնություն տեղափոխող ճապոնական ինքնաթիռը, որը պետք է բեռներ հասցներ Ուկրաինայի հետ հարևան երկրներ՝ Լեհաստան և Ռումինիա. այդ մասին հայտնում է ճապոնական Kyodo գործակալությունը։

Դրա համար, որպես տարանցիկ կետեր, օգտագործվում են Հնդկաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները։ Գործակալության տվյալներով՝ Դելիի հետ հարցը կարգավորվել է աշխատանքային մակարդակով, սակայն ապրիլի 20-ին մերժում է ստացվել։ Հստակեցվում է, որ Հնդկաստանի իշխանությունները որպես պատճառ նշել են անբավարար համակարգումը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տոկիոն ուկրաինական կողմին տրամադրվելիք վարկերի չափը 100 մլն դոլարից կհասցնի 300 մլն դոլարի։

Նույն շարքից