Հասարակություն 

Պենտագոնը հայտարարել է ամերիկյան զինվորականների և  ՉԹՕ-ների հնարավոր բախման դեպքերի մասին

analitik.am

Պենտագոնը հայտարարել է ամերիկյան զինվորականների և  ՉԹՕ-ների (չբացահայտված թռչող օբյեկտ)   հնարավոր բախման  11 դեպքի մասին:

Այս մասին հայտնում է ТАСС-ը ՝ հղում անելով ԱՄՆ ռազմածովային ուժերի հետախուզության ղեկավարի տեղակալ Սքոթ Բրեին:   Վերջինս, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ զինվորականները երբևէ բախվել են ՉԹՕ-ների հետ, պատասխանել է, որ բախում երբևէ չի եղել. «Սակայն եղել են ավելի քան 11 դեպք, երբ բախում կարող էր պատահել »,- ասել է նա՝ նշելով, որ ամերիկյան զինվորականները չեն փորձել կապ հաստատել նրանց հետ, ինչպես նաև նրանց կողմից որևէ ազդանշան չի եղել:

Նշենք, որ մայիսի 17-ին Պենտագոնի ներկայացուցիչները ցույց են տվել մի շարք տեսանյութեր, որոնք կարող են հիմք տալ ենթադրելու, որ ՉԹՕ-ներ գոյություն ունեն: Տեսանյութերում երևում է եռանկյունու նման ինչ-որ օբյեկտներ, որոնցից որոշները լուսավառվում են: Փորձագետները հաստատել են, որ դրանցից մեկը կոմերցիոն նշանակության դրոն է:

Նույն շարքից