Քաղաքականություն 

Hello՝ Ջո Բայդենը բարև է փոխանցել Կիմ Չեն Ընին

analitik.am
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ոչինչ չունի փոխանցելու Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընին, բացի բարևից:
Hyundai Motor Group-ի ղեկավարի հետ հանդիպումից հետո Բայդենին լրագրողները հարցրել են՝ արդյոք ինչ-որ բան ցանկանում է փոխանցել Կիմ Չեն Ընին, ի պատասխան Բայդենն ասել է. «Hello» (բարև), և մի քանի վարկյան հետո ավելացրել՝ « Այսքանը... վերջակետ»:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը Հարավային Կորեա այսօր ավարտվեց, և Բայդենն այցով մեկնեց Ճապոնիա:

Նույն շարքից