Քաղաքականություն 

Ինչո՞ւ է ՔՊ-ական Գայանե Եղիազարյանը դադարեցրել ավագանու անդամի իր լիազորությունները

analitik.am

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանը դիմում է ներկայացրել  ավագանու անդամի իր լիազորությունները դադարեցնելու մասին: Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ  հայտարարեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Վերջինս հայտնեց, որ ԿԸՀ հունիսի 6-ի արձանագրության համաձայն, Եղիազարյանի մանդատը տրվել է «Իմ քայլի» ցուցակի հաջորդ թեկնածուին՝ Ակսել Թևոսյանին:

Ակսել Թևսյանն իր հերթին դիմում է ներկայացրել ավագանու անդամի իր լիազորությունները դադարեցնելու մասին:

Հիշեցնենք, որ Գայանե Եղիազարյանը ԱԺ պատգամավոր է դարձել՝ փոխարինելով Անուշ Բեղլոյանին:

Նույն շարքից