Կորոնավիրուս Միջազգային 

Ջո Բայդենը կրկին վարակվել է կորոնավիրուսով

analitik.am

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կրկին վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին նա հայտնում է Թվիթթերի իր էջում.

«Ընկերներ, կորոնավիրուսի իմ թեստն այսօր կրկին դրական է։ Այսպես պատահում է շատ քիչ մարդկանց հետ։

Ես ախտաշնաններ չունեմ, սակայն պատրաստվում եմ մեկուսանալ ինձ շրջապատող մարդկանց ապահովության համար։

Ես դեռ աշխատանքի եմ և շուտով կրկին կվերադառնամ»։

Հիշեցնենք, որ Ջո Բայդենը հուլիսի 21-ին էր վարակվել կորոնավիրուսով, նրա մոտ թույլ արտահայտված ախտանշաններ կային: Բայդենն աշխատում էր հեռավար։

 

Նույն շարքից