Հայաստան Սպորտ 

Հայաստանի պետականության համար կարևոր օրերին «Վարչապետի գավաթ»-ի մրցաշարերի անցկացման նպատակն է՝ ցույց տալ կապն օրվա իրադարձության և քաղաքացու միջև. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի պարգևատրման արարողությանը:

Մրցաշարն անկացվել է Սևանա լճում՝  ՀՀ Գեղարքունիքի  մարզի  Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին  հարակից լողափնյա տարածքում՝ երկու տարիքային խմբով. 1-ին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան կանայք, 18-ից 40 տարեկան տղամարդիկ, 2-րդ տարիքային խումբ՝ 36 տարեկանից բարձր տարիքի կանայք, 41 տարեկանից բարձր տարիքի տղամարդիկ: Կանայք մրցել են  1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածություններում:

Պարգևները մրցանակակիրներին հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը,  Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Նիկոլ Փաշինյանը հուշանվերներ և դիպլոմներ է հանձնել նաև ամենատարեց մասնակիցներին:

Նույն շարքից