Հասարակություն Պատահարներ Տեսանյութեր 

Հետախուզվում է՝ սպանության գործով. Տեսանյութ

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Սևանի քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ, որի առթիվ էլ քննիչի կողմից հետախուզում է հայտարարվել Ճամաբարակ քաղաքի բնակիչ, 37-ամյա Սամվել Սոսյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետախուզումը հայտարարվել է սեպտեմբերի 23-ից, իսկ քննիչը դիմել է նաև Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ճամբարակի նստավայր, միջնորդելով դատարանին, որպեսզի  որպես հետախուզվող՝ խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանքը:

Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը ու եթե Ս.Սոսյանը հայտնաբերվի կամ ինքնակամ ներկայանա իրավապահներին, կալանավորվելու է:

Նա կասկածվում է ոստիկանության Ճամաբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Սիփան Սարիբեկյանին դանակի մի քանի հարվածներով սպանելու մեջ:

Նույն շարքից