Միջազգային 

Զորակոչի ենթակա բոլոր ռուսաստանցիները Վերին Լարսի անցակետում առձեռն զինվորական ծանուցագրեր կստանան

analitik.am

Վերին Լարսի անցակետում զորակոչի ենթակա բոլոր ռուսաստանցիներին առձեռն կհանձնվեն զինվորական ծանուցագրեր:

Այս մասին հայտնում են Հյուսիսային Օսիայի իշխանությունները։

Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Վրաստանի հետ սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետում զինկոմիսարիատի մոբիլիզացիոն կետի տեղակայման մասին։

Այդտեղ Ռուսաստանի Դաշնության զորակոչի ենթակա բոլոր քաղաքացիներին, ովքեր ցանկանում են լքել երկիրը, կհանձնվեն զինվորական ծանուցագրեր:

Նշենք, որ սեպտեմբերի 21-ին ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիայի հայտարարումից հետո կտրուկ աճել է ՌԴ-ից Վրաստանի սահմանը հատողների թիվը:

Նույն շարքից