Միջազգային 

Ճապոնիան պատրաստակամ է խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ

analitik.am

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ասել է, որ չնայած Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցում բարդ հարաբերություններին, Տոկիոն հաստատակամորեն հավատարիմ է ռուս-ճապոնական տարածքային խնդրի լուծմանը և խաղաղության պայմանագրի կնքմանը։

«Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով ռուս-ճապոնական հարաբերությունները գտնվում են ծանր վիճակում, սակայն մենք խստորեն հավատարիմ ենք տարածքային խնդրի լուծման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությանը», - մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն նրա խոսքերը։

Սեպտեմբերի վերջին Ճապոնիան հաստատել է հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը՝ ցուցակում ավելացնելով պաշտպանական արդյունաբերության հետ առնչվող 21 կազմակերպություն։

Ճապոնիայի իշխանությունները նաև էմբարգո են սահմանել Ռուսաստան մի շարք ապրանքների արտահանման վրա, որոնք պոտենցիալ կապված են քիմիական զենքի հետ։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Կուրիլյան կղզիները տարածքային վեճի առարկա են մնում երկրների միջև: Այն ժամանակ Կուրիլներն անցել են ԽՍՀՄ-ին, բայց Տոկիոն պնդում է, որ Ճապոնիային շարունակում են պատկանել Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ և Հաբոմայ կղզիները։ Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար, որն այդպես էլ չի ստորագրվել, Ճապոնիան պահանջում է վերադարձնել կղզիները։

Նույն շարքից