Քաղաքականություն 

Ի վերջո, ո՞վ է սահմանազատման հանձնաժողովի նիստը հոկտեմբերին անցկացնելու առաջարկի հեղինակը. մեկնաբանում է ԱԳՆ խոսնակը

analitik.am

Սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի նիստը նախատեսվածից ավելի շուտ անցկացնելու առաջարկն արել է հայկական կողմը՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման ժամանակ։

«Հայկական կողմն է առաջարկել փոխվարչապետների հետ համաձայնեցնել հոկտեմբերին հանդիպելու հնարավորությունը», - «Փաստինֆո»-ին այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Ավելի վաղ, սակայն, ադրբեջանական կողմը հայտարարել էր, թե նման առաջարկով հանդես են եկել իրենք։

Նույն շարքից