Գլխավոր Քաղաքականություն 

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպում է նախատեսվում նոյեմբերի սկզբին՝ Բրյուսելում

analitik.am

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի սկզբին՝ Բրյուսելում։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ փոխվարչապետի գրասենյակի մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք՝ հանձնաժողովները գլխավորում  են Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը եւ Շահին Մուստաֆաեւը:

Մուստաֆաևի և Գրիգորյանի առաջին հանդիպումը սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի ձևաչափով տեղի է ունեցել մայիսի 24 - ին սահմանին, երկրորդը ՝ օգոստոսի 30-ին Մոսկվայում։

Նույն շարքից