Կորոնավիրուս 

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 231 նոր դեպք, մահվան դեպք չի գրանցվել

analitik.am

Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ հոկտեմբերի 17-23, կատարվել է ընդհանուր 3034 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 231 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 415 հիվանդ, մահվան դեպք չի գրանցվել։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում հոկտեմբերի 24-ի  դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445 100 դեպք, որոնցից 434 017 առողջացած:  Փաստացի բուժում է ստանում 512 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8706  մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 390 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է  3 226 167 թեստավորում:

Նույն շարքից