Կորոնավիրուս 

Մասնագետները գնահատել են COVID-19-ի «կրակեն» շտամի վտանգավորության աստիճանը

analitik.am

Կորոնավիրուսի «կրակեն» նոր ենթատեսակը, ամենայն հավանականությամբ, կկարողանա հաղթահարել ինչպես պատվաստանյութերի կողմից ստեղծված իմունային պաշտպանությունը, այնպես էլ նախորդ շտամներով հիվանդացած անձանց ձեռք բերած իմունիտետը, հայտարարել Է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան:

Այդ մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով РБК պարբերականին։ Պոպովան միևնույն ժամանակ նշել է, որ ըստ արտերկրից ստացված տվյալների՝ վիրուսի նոր տարբերակն ավելի ծանր կամ մահացու չԷ։

«Առայժմ մենք կենտրոնանում ենք այն երկրների գիտնականների, հետազոտողների, բժիշկների տվյալների վրա, որտեղ այս վիրուսն ամենաարագն է զարգանում։ Եվ այդ տվյալները խոսում են այն մասին, որ այս մուտացիան էական ազդեցություն չի ունեցել կլինիկական դրսևորումների վրա։ Այսինքն՝ այն ավելի ծանր կամ ավելի մահացու չի դարձել», - հստակեցրել Է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարը։ Պոպովայի հայտարարությունից հետո РБК պարբերականը հարցազրույց է վարել մի քանի այլ մասնագետների հետ: Կենսաբանական գիտությունների դոկտոր Աննա Բարանովան համարում է, որ ,կրակենիցե ավելի շատ պաշտպանված են այն մարդիկ, ովքեր հիվանդացել են «օմիկրոն N2» ենթատեսակով, քանի որ «կրակենն» ավելի մոտ է վիրուսի այդ տեսակին:

Ըստ «Ռոսպոտրեբնադզորի» համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ​​ինստիտուտի կլինիկական և վերլուծական աշխատանքների գծով փոխտնօրեն Նատալյա Պշենիչնայայի՝ ,կրակեննե առաջացել է ,օմիկրոնիե երկու ենթատեսակների միակցությունից, այդ պատճառով հակամարմինները կարող են չազդել դրա վրա: Այնուամենայնիվ, ըստ մասնագետի, կորոնավիրուսի նախկին տարբերակներով հիվանդացածների մոտ հիվանդության ծանր ընթացքի հավանականությունը փոքր է:

Ռուսաստանում «կրակենով» վարակման առաջին դեպքը հայտնաբերվել է Պենզայում՝ COVID-19-ով հիվանդացած կնոջ մոտ։ Ինչպես հաղորդել Է «Ռոսպոտրեբնադզոր»-ը, նա հիվանդացել է 2022 թ.-ի դեկտեմբերի 27-ին և արդեն ապաքինվել է։ Կինը պատվաստում չի ստացել, հիվանդությունն անցել է թեթև ձևով։ 2023 թ. հունվարի 12-ին գերատեսչության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Ռուսաստանը չի նախատեսում սահմանափակումներ մտցնել՝ կապված «կրակենով» վարակման առաջին դեպքի հայտնաբերման հետ։ Ի դեպ, Ֆինլանդիայի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը հայտնել է, որ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի «կրակեն» շտամով վարակման առաջին դեպքը:

«Ֆինլանդիայում «օմիկրոն» շտամի նոր տարատեսակի հայտնաբերումն սպասելի Էր», - ասել Է գերատեսչության գլխավոր մասնագետ Կարիտա Սավոլայնեն-Կոպրան: Նա իր հերթին նշել Է, որ ներկայում հայտնի չէ՝ արդյոք այն ավելի լուրջ հիվանդություն է առաջացնում, քան «օմիկրոն»-ի մյուս տարատեսակները։ Սավոլայնեն-Կոպրան ասել Է, որ պատվաստումը պահպանում Է իր բարձր արդյունավետությունը՝ անկախ վիրուսի տարատեսակներից։

Նույն շարքից