Գլխավոր Քաղաքականություն 

Ամենատարբեր հարցերով քննարկումներ են տեղի ունենում. Ագնեսա Խամոյանը` ԱԺ վերադառնալու մասին

analitik.am

Ամենատարբեր հարցերով «Հայաստան» ֆրակցիայում քննարկումներ են տեղի ունենում, և այդ քննարկումները շարունակվում են: Այս մասին «Փաստինֆո»-ին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ պատասխանելով մեր հարցին՝ արդյո՞ք խմբակցության ներսում որոշում կա խորհրդարան վերադառնալ-չվերադառնալու հարցով:

Նշենք, որ արդեն երկու օր է՝ մամուլում լուրեր են շրջանառվում, որ ընդդիմադիր պատգամավորները երկար դադարից հետո որոշել են վերադառնալ խորհրդարան և մասնակցել նոյեմբերի 15-ին մեկնարկող ԱԺ նստաշրջանին։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը այս տարվա ապրիլից բոյկոտում է Ազգային ժողովի նիստերը և իշխանության հրաժարականի պահանջով պարբերաբար ցույցեր և ակցիաներ են անում:

Նույն շարքից