Տնտեսություն 

Տնտեսական աճն արագացել է․ ՔՊ-ական պատգամավոր

analitik.am

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2022 թվականի 3-րդ եռամսյակում՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 14.8%-ով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՔՊ–ական պատգամավո Բաբկեն Թունյանը։

«Տնտեսական աճն արագացել է։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2022 թվականի 3-րդ եռամսյակում՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 14.8%-ով:

Տարվա ընթացքում աճն արագացել է. 1-ին եռամսյակում այն 8.7% էր, 2-րդում՝ 13%:

Երրորդ եռամսյակում ամենաարագն աճել է շինարարության ոլորտը՝ 19.9%-ով:

Առևտրի և ծառայությունների ոլորտն աճել է 19.1%-ով, արդյունաբերությունը՝ 11.1%-ով:

Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 0.1%-ով»,–գրել է նա:

Նույն շարքից