Հայաստան 

Դեկտեմբերի 3-ին դուրս կբերվի Սուրբ Գեղարդը

analitik.am

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է դեկտեմբերի 3-ին:
Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռեւս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ տոնի առիթով Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եւ Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում ժամը 10:30-ին կմատուցվի Պատարագ, որի ընթացքում մատուռ-մկրտարան կբերվի Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը` Սուրբ Գեղարդը:

Սրբազան մասունքը հավատացյալների երկրպագության համար մատուռ-մկրտարանում կմնա մինչեւ 18։00։

Նույն շարքից