Միջազգային 

Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրենը հայտնել է, թե ինչպես կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը

analitik.am

Պատերազմում հաղթող չի լինի, քանի որ այն կավարտվի բանակցություններով, սակայն այժմ ո՛չ Պուտինը, ո՛չ Զելենսկին պատրաստ չեն երկխոսության։ Նման կարծիք է հայտնել Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Դեյվիդ Պետրեուսը։

«Կարծում եմ՝ Պուտինը կհասկանա, որ սխալվում է, բայց դրա համար ժամանակ կպահանջվի», - ասել է Պետրեուսը Tagesspiegel թերթին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում պատերազմի գինը Ռուսաստանի համար չափազանց մեծ կլինի, ինչպես դա եղավ Աֆղանստանում խորհրդային բանակի տեղակայման դեպքում։

Պետրեուսի կանխատեսման համաձայն՝ Ուկրաինան կստանա «Մարշալի պլանի նման վերակառուցման օգնություն և անվտանգության ուժեղ երաշխիքներ»։ Առայժմ ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն և արևմտյան դաշնակիցները «պետք է ամեն ինչ անեն», որպեսզի թույլ տան Ուկրաինային «ազատագրել երկիրը», ինչպես նաև պաշտպանել նրան «ռուսական հրթիռներից և իրանական անօդաչու սարքերից», ասել է նախկին պաշտոնյան:

Գեներալի խոսքով՝ արևմտյան քաղաքական գործիչները պետք է «արագացնեն Պուտինի գիտակցումը, որ Ուկրաինայում ռուսական առաքելությունը չի կարող շարունակվել»։

Նույն շարքից