Միջազգային 

Ֆրանսիայի գործերի հավատարմատարին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ՝ բողոքի նոտա հղելու հայանպաստ բանաձևի համար

analitik.am

Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ժուլիեն Լը Լանը կանչվել է ԱԳՆ։ Այդ մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Դեսպանին բողոքի նոտա են հղել Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձևի կապակցությամբ։

«Բանաձևի վերաբերյալ լսումներին Ֆրանսիայի կառավարության ներկայացուցչի հայտարարությունները հստակ ցույց տվեցին, որ այս բանաձևի հետևում կանգնած է Ֆրանսիայի կառավարությունը, և որ այս երկիրը չի կարող արդար և չեզոք միջնորդի դերում հանդես գալ»,- բողքել են Ադրբեջանի ԱԳՆ-ի ներկայացուցիչները։

Ժուլիեն Լը Լանը, սակայն, Ադրբեջանի ԱԳՆ-ում վստահեցրել է, որ կառավարությունը սատարում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։

Նույն շարքից