Առողջապահություն 

Գրիպի և սուր շնչառական վարակների աճ կա

analitik.am

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ ոլորտի պատասխանատուները ներկայացրել են գրիպի և սուր շնչառական վարակների առումով իրավիճակը Հայաստանում: Այս մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարության Ֆեյսբուքյան էջում:

«Մասնագետների դիտարկմամբ՝ ակտիվացում է դիտվում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում:

Անահիտ Ավանեսյանը դեղապահովմանը և բժշկական կազմակերպությունների պատրաստվածության բարձրացմանը միտված հանձնարարություններ է տվել»,- նշված է գրառման մեջ։

Նույն շարքից