Միջազգային 

Պուտինը կմասնակցի՞ արդյոք հաջորդ ընտրություններին. մեկնաբանել է Կրեմլը

analitik.am

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով հաջորդ ընտրություններին Վլադիմիր Պուտինի մասնակցության հնարավորության մասին լրագրողների հարցերին, ասել է, որ գործող ղեկավարն այս թեմայով հայտարարություններ չի արել, աշխատանքն ընթանում է սովորական ռեժիմով։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովան հայտնել էր, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն պատրաստվում է նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկին։

«Սա աշխատանքային գործընթաց է, ԿԸՀ-ն կատարում է իր գործառույթները... Դեռ վաղ է (խոսել նախագահական ընտրություններին Կրեմլի նախապատրաստական աշխատանքների մեկնարկի մասին-Խմբ.), քարոզարշավը չի սկսվել։ Կրեմլում շատ ընթացիկ գործեր կան, տեսնում եք, նախագահն ունի շատ ակտիվ գրաֆիկ և հագեցած օրակարգ»,- պատասխանել է Պեսկովը այն հարցին, թե Կրեմլը գիտի՞, որ ԿԸՀ-ն սկսել է նախապատրաստվել նախագահական ընտրություններին և արդյոք նման աշխատանք  կատարվո՞ւմ Է Կրեմլում:

Հարցին, թե կարելի՞ է համարել, որ Պուտինը դեռ որոշում չի կայացրել հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին, Պեսկովը նշել է, որ այդ կապակցությամբ պետության ղեկավարի կողմից հայտարարություններ չեն եղել։

«Նախագահն այս հարցի վերաբերյալ հայտարարություններ չի արել, մինչ այժմ, ևս մեկ անգամ կրկնում եմ, աշխատանքները շարունակվում են նախագահի սովորական աշխատանքային գրաֆիկի շրջանակում»,- ասել է նա։

Նույն շարքից