Հայաստան 

Փորձագետները Հայաստանը ներառել են 2023 թվականի լավագույն տուրիստական ուղղությունների Թոփ 10-ում

analitik.am

Ճամփորդական փորձագետներն ընտրել են 2023 թվականին արտերկիր մեկնելու լավագույն ուղղությունները: Այ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ Tutu-ի մամուլի ծառայությանը հղումով։

Առաջին տեղը զբաղեցրել է Թուրքիան՝ այն առանձնացրել է յուրաքանչյուր երկրորդ հարցվողը։ «Արծաթը» բաժին է հասել Վրաստանին:

Հարցման մասնակիցները երրորդ տեղը տվել են Ուզբեկստանին՝ հնագույն քաղաքների և հայտնի լեռների՝ Պամիրի և Տիեն Շանի համար։

Լավագույն 10-յակում են նաև ԱՄԷ-ն, Թաիլանդը, Եգիպտոսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Իրանը։

Նույն շարքից