Միջազգային 

Թուրքիայի հետ եռակողմ հանդիպումները պետք է սառեցնել. Ֆինլանդիայի ԱԳՆ

analitik.am

Ֆինլանդիայի ղեկավարությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ ՆԱՏՕ անդամակցության համար Շվեդիայի ու Թուրքիայի հետ եռակողմ հանդիպումների հետ կապված։

Մասնավորապես Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Հավիստոնը հայտարարել է, որ վերջին զարգացումներից հետո ավելի լավ է թեժացած մթնոլորտը հանգստանա, որից հետո կշարունակեն ՆԱՏՕ անդամակցության վերաբերյալ քննարկումները։

Նա նշել է, որ Ֆինլանդիան շարունակում է առաջնային համարել ՆԱՏՕ-ին Շվեդիայի հետ համատեղ  անդամակցությունը և չի տեսնում որևէ պատճառ, որ այն չիրագործվի, սակայն հավանական է նաև միայնակ դիմելու տարբերակը։

Հիշեցնենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողությունների ֆոնին 2022 թ. մայիսի 18-ին ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարին հայտեր էին ներկայացրել դաշինքին անդամակցելու վերաբերյալ։ Այս պահին ՆԱՏՕ–ում Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը չի վավերացրել 30-ից միայն երկու երկիր` Հունգարիան և Թուրքիան։

Թեև  Մադրիդում կայացած բանակցություններից հետո Թուրքիան համաձայնել է աջակցել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, սակայն առաջ քաշելով մի շարք պահանջներ:

Նույն շարքից