Միջազգային 

Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան ինքնաթիռներ ու զինվորներ չի ուղարկի Ուկրաինա

analitik.am

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինա զինվորներ և մարտական ​​ինքնաթիռներ չի ուղարկի «ոչ հիմա, ոչ էլ ապագայում»։ Այս մասին նա հայտարարել է Բունդեսթագում ելույթի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, դաշինքը նաև Ուկրաինայի օդային տարածքը ոչ թռիչքային գոտի չի սահմանի։

Նա ընդգծել է, որ ռազմական գործողություններին ՆԱՏՕ-ի անմիջական մասնակցություն չի լինի։

Ավելի վաղ Շոլցը հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է Կիևին Leopard 2 տանկեր մատակարարելու որոշումից հետո ստեղծված իրավիճակը։ Այս մասին նա հայտարարել էր Բունդեսթագում իր ելույթի ժամանակ։

Ուկրաինայի հակամարտության սկիզբը շրջադարձային էր աշխարհում, ուստի Գերմանիան աջակցում է Կիևին, ասել էր Գերմանիայի կանցլերը։

Նա նաեւ հավելել էր, որ տանկերի մատակարարումն Ուկրաինա տեղի կունենա գործընկերների հետ սերտ համագործակցության հիման վրա։

Նույն շարքից