Միջազգային 

Ավստրիան «պերսոնա նոն գրատա» է հայտարարել ռուս 4 դիվանագետի

analitik.am

Ավստրիան «պերսոնա նոն գրատա» է հայտարարել ռուս 4 դիվանագետների և կարգադրել նրանց լքել երկիրը մինչև փետրվարի 9-ը։ Այս մասին հայտնում է Ավստրիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ռուս դիվանագետներից երկուսը Վիեննայում ՌԴ դեսպանատան դիվանագետներն են, ևս երկուսը Ավստրիայում ՄԱԿ-ի գործակալություններից մեկում ներկայացուցչության աշխատակիցներ։

Հայտնի է, որ Ավստրիայի ԱԳՆ-ն նրանցից երկուսին մեղադրում է «դիվանագիտական ​​կարգավիճակին չհամապատասխանող գործողությունների մեջ»։

Նույն շարքից