Միջազգային 

Թուրքիային հեռացրեք ՆԱՏՕ-ից. Հունական մամուլ

analitik.am

Հունական «Kathimerini» թերթը հրապարակել է «Եթե Էրդողանը  Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ անդամակցությանը խոչընդոտի, Թուրքիային հեռացրե՛ք» վերնագրով հոդված։

Հոդվածում նշվում է․ «Հյուսիսատլանտյան դաշինքի 2-րդ կետի համաձայն՝  ՆԱՏՕ-ի անդամ երկրների ժողովրդավարական կառույցները պետք է ամրապնդվեն, բարելավվեն պայմանները կայունության և բարգավաճման համար և միջազգային տնտեսական քաղաքականության մեջ առկա հակամարտությունները չեզոքացվեն։ Իր նախագահության վերջին շրջանում Էրդողանն անում է ճիշտ հակառակը»։

Հրապարակման մեջ ընդգծվում է այն հանգամանքը, որ Շվեդիային ու Ֆինլանդիային շանտաժի ենթարկելով՝ Թուրքիան խախտում է Հյուսիսատլանտյան պայմանագրի 2-րդ կետը։

Թուրքական մամուլը նշյալ հրապարակումը որակում է որպես «սկանդալային»

Հիշեցնենք, որ Թուրքիան սպառնում է խոչընդոտել՝ Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին առաջ քաշելով մի շարք պայմաններ սկանդինավյան երկրների առաջ:

Նույն շարքից