Միջազգային 

Եթե Անկարան չհաստատի Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ անդամակցությունը, ապա պատժամիջոցներ կկիրառվեն Թուրքիայի նկատմամբ․ Ամերիկացի սենատոր

analitik.am

Ամերիկացի սենատոր Քրիս վան Հոլենն անդրադարձել է Թուրքիայի՝ ԱՄՆ-ից «F-16» կործանիչների գնման հարցին։ Նշյալ թեմայով Դեմոկրատական կուսակցության և արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ Հոլենը զրուցել է Ալ-Մոնիտորի հետ։

Նա նշել է, որ, եթե Անկարան չհաստատի Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ անդամակցությունը, ապա տարբեր պատժամիջոցներ կկիրառվեն Թուրքիայի նկատմամբ։

Ավելի վաղ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն էր խոսել Թուրքիային «F-16»-երի վաճառքը չհաստատելու մասին։

ermenihaber.am

Նույն շարքից