Հայաստան 

ՀՀ ավտոճանապարհները՝ ժամը 13:00-ի դրությամբ

analitik.am

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի են Աբովյան, Զառ, Սևաբերդ գյուղերի ավտոճանապարհները:

Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիան-Գորիս, Ապարանի, Թալին-Մաստարա-Լանջիկ, Գեղարքունիքի և Լոռու մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարդենյաց լեռնանցքում, Ամասիայի տարածաշրջանում, «Մեղրու սար» և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Ջերմուկ, Չարենցավան, Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նույն շարքից