Առողջապահություն 

Օտարերկրացիները Ամիրյան 2 հասցեում գործող շարժական կետում կարող են կարմրուկի դեմ անվճար պատվաստվել

analitik.am

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվն աստիճանաար նվազում է։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ արդեն կարողանում են վերահսկել իրավիճակը։

Գայանե Սահակյանը նշեց նաև, որ մինչև համավարակը 1 և 6 տարեկան երեխաների 96-97% պատվաստվել է կարմրուկի դեմ, իսկ համավարակի ժամանակ մի քիչ նվազել է ՝94-95%. «Դա այն շեմն է, որը մեզ վստահություն է ներշնչում՝ նաև հաշվի առնելով այն, որ չպաստվաստվածների թիվն էլ մեծ չէ, որ վարակը մեծ տարածում չի ստանա»։

ԱՆ ներկայացուցիչն ասաց, որ Հայաստանում մարտի 4-ից սկսած մինչև օրս պատվաստվել է 3 հազարից ավելի մարդ, որից  մոտ 300-ը՝ բուժաշխատողներ։ Գայանե Սահակյանը նշեց, որ բոլոր պոլիկլինիկաններն ապահովված են պատվաստանյութով, իսկ առաջիկայում կլինի հաջորդ խմբաքանակի ներկրումը:

Նա նաև հայտնեց, որ Երևանի Ամիրյան 2 հասցեում սկսել է գործել շարժական պատվաստումային կետ։ Այն, ըստ Գայանե Սահակյանի, առաջնահերթ անվճար սպասարկելու է Հայաստանում գտնվող օտարեկրացիներին։

«Մտածում ենք Հայաստանում գտնվող օտարեկրյա քաղաքացիների մասին: Նրանք մեր երկրում են, նրանք ևս կարող են կոնտակտավոր լինել, կարող են վարակը տարածել, ուստի առաջնահերթ այդ շարժական կետը սպասարկելու է նրանց»,- հավելեց նա։

Նույն շարքից