Բարի օր Քաղաքականություն 

Ինչ են քննարկել Պուտինը և Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, այդ թվում՝ սահմանին անվտանգության ապահովման քայլերը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Դիտարկվել են 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հայտնի համաձայնագրերի ամբողջ համալիրի իրականացման գործնական ասպեկտները, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանն ուղղված քայլերը»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ Վլադիմիր Պուտինն ընդգծել է բոլոր ի հայտ եկած խնդիրները կառուցողական կերպով լուծելու անհրաժեշտությունը՝ ռուս խաղաղապահների հետ կողմերի սերտ շփման և փոխգործակցության պայմաններում»,- ասվում է հաղորդագրությունում։

Նույն շարքից