Միջազգային 

Թուրքիայի ընդդիմությունը Ռուսաստանին կհիշեցնի ՆԱՏՕ-ին իր անդամակցության մասին. Քըլըչդարօղլուի խորհրդական

analitik.am

Թուրքական ընդդիմությունն ընտրություններում հաղթելու դեպքում մտադիր է Ռուսաստանին հիշեցնել ՆԱՏՕ-ին իր անդամակցության մասին։ «Life.ru»-ի փոխանցմամբ, նման հանդուգն հայտարարություն է արել Ունալ Չևիքեզը՝ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի խորհրդականը։

«Ռուսաստանի հետ բանակցություններում մենք, անշուշտ, ձգտելու ենք հավասար հարաբերությունների, բայց Ռուսաստանին նաև կհիշեցնենք, որ Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է»,- ասել է նա Politico-ին տված հարցազրույցում։

Չևիքեզը հավելել է, որ հաղթանակի դեպքում ընդդիմությունը կաջակցի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին:

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։ Թուրքիայի ներկայիս առաջնորդ Ռեջեփ Էրդողանի հիմնական մրցակիցը ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն է։

Նույն շարքից