Միջազգային 

Բայդենը Նեթանյահուին կոչ է արել փոխզիջման գնալ

analitik.am

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ մարտի 19-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է դատական բարեփոխումների նախագծին, որը բողոքի մեծ ալիք է բարձրացրել երկրում: Բայդենը նշել է, որ հիմնարար փոփոխությունների հարկավոր է ձգտել հանրային հնարավորինս ամենամեծ աջակցությամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան տարածած հաղորդագրությունը:

ԱՄՆ նախագահը հավանություն է տվել բարեփոխումների վերաբերյալ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի առաջարկած փոխզիջման ծրագրին, որը Նեթանյահուն մերժել էր:

«Նախագահն իր աջակցությունն է հայտնել դատական բարեփոխումների շուրջ փոխզիջման հասնելու համար գործադրվող ջանքերին», - գրում է Սպիտակ տունը:

Ինչպես հաղորդում է BBC-ն, բողոքի զանգվածային ակցիաների 11-րդ շաբաթը Իսրայելում ցույցի են դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ: Ցուցարարները բողոքում են կառավարության պլանների դեմ՝ սահմանափակելու Գերագույն դատարանի լիազորությունները: Նեթանյահուն պնդում է, որ բարեփոխումները վերականգնելու են կառավարության և Գերագույն դատարանի միջև իշխանության հավասարակշռությունը:

Նույն շարքից