Հասարակություն Պատահարներ 

Էջմիածնում չգործող հյուրանոցի առաջին հարկում հայտնաբերվել է 29-ամյա կնոջ կախված դի

analitik.am

Այսօր` մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցում գտնվող չգործով հյուրանոցային համալիրում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Հակոբյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանը։

Ոստիկաններն ու քննիչները չգործող հյուրանոցի առաջին հարկում` առաստաղին պարանով կախված վիճակում հայտնաբերել են երիտասարդ կնոջ դի:Մինչ տեղում աշխատում է քննչական խումբը` Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները` բաժանմունքի պետ Գևորգ Միքայելյանի և բաժանմունքի պետի տեղեկալա Ա. Ավագյանի գլխավորությամբ օպերատիվ ճանապարհներով պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Զարինե Պ.-Ն է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Նույն շարքից