Միջազգային 

Պենտագոնը Հայաստանի ԱԱԾ–ին ամենագնացներ է նվիրում

analitik.am

Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունը «Զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելման» ծրագրի շրջանակներում Հայաստանին որպես նվիրատվություն տրամադրում է մի շարք տեխնիկական սարքավորումներ,

13 ամենագնաց մեքենաներ և դրանց պահեստամասեր։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգից։

Ներկայացված նախագծի համաձայն, նշված գույքն ամրացվելու է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը` սահմանապահ զորքերի կողմից իրենց առջև դրված խնդիրների առավել արդյունավետ լուծման նպատակով:

Նախագծն այսօր կառավարության նիստում հավանություն ստացավ ու առաջիկայում կներկայացվի խորհրդարանի վավերացմանը։

Նույն շարքից