Միջազգային 

«Բայրաքթար»-ը, որի մասին շատ խոսվեց, իրականում այդքան էլ լավը չէ. Մեդվեդև

analitik.am

Ոչ բոլոր արտասահմանյան անօդաչու թռչող սարքերն են կատարյալ, խոսքն այդ թվում թուրքական «Բայրաքթար»-ի մասին է, ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, գրում է rbc.ru-ն:

«Այդ նույն «Բայրաքթար»-ը, որի մասին շատ խոսվեց, իրականում այդքան էլ լավը չէ։ Չի կարելի ասել, որ այն այդքան ֆանտաստիկ բան է»,- ասել է Մեդվեդևը։

rbc.ru-ն հավելում է, որ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը, որոնք արտադրվում են թուրքական «Բայքար» մասնավոր ընկերության կողմից, մարտերի ընթացքում օգտագործվել են ուկրաինական բանակի կողմից։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախորդ տարի բազմիցս հայտնել է դրանց ոչնչացման մասին։

Հիշեցնենք, որ այդ օդաչուներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում  ակտիվորեն օգտագործվել են Ադրբեջանի կողմից:

Նույն շարքից