Առողջապահություն 

Բժիշկները պարզել են, որ վերամշակված կարմիր միսը կարող է կապ ունենալ արյան քաղցկեղի հետ

analitik.am

Օսակայի համալսարանի գիտնականները պարզել են, որ վերամշակված կարմիր մսի սպառման աճը կապված է արյան քաղցկեղի դեպքերի աճի հետ: Հետազոտությունը հրապարակվել է Environmental Health and Preventive Medicine ամսագրում, որին անդրադարձել է «Գազետա ռու»-ն:

Հետազոտողները ուսումնասիրել են ճապոնական բնակչության շրջանում ձկան, ճարպաթթուների և վերամշակված կարմիր մսի սպառման և սուր միելոիդ լեյկոզի (AML) և միելոդիսպլաստիկ համախտանիշի (MDS) միջև կապը:

Նրանք օգտագործել են 93000 հիվանդների տվյալներ: Հետազոտության ընթացքում մասնագետները հայտնաբերել են AML-ի 67 և MDS-ի 49 դեպք: Վերամշակված կարմիր մսի սպառման աճը կապված է AML-ի և MDS-ի դեպքերի աճի հետ: Այլ մթերքները ոչ մի կապ չունեին հիվանդացությունների հետ:

Նույն շարքից