Բարի օր Քաղաքականություն 

Հերթական «շոու ծրագիրը» Տիգրան Ավինյանի կատարմամբ

analitik.am

Երևանի ինքնահռչակ քաղաքապետ, ձախողված պարետ Տիգրան Ավինյանը «Դվին»-ում հանդիպում է ունեցել Երևանի մշակութային գործիչների և ոլորտի ներկայացուցիչների հետ:

Analitik.am-ի տեղեկություններով, հանդիպման ժամանակ Տիգրան Ավինյանը ներկաներին խնդրել է առանձնացնել ոլորտի խնդիրները, բողոքները և թղթի վրա գրված հանձնել իրեն: Մշակութային գործիչները խնդիրները, բողոքները ձևակերպել են և թուղթը տվել Ավինյանին:

Ըստ մեր աղբյուրի, Ավինյանը հանդիպումից հետո թուղթն այդպես էլ թողել է սեղանի վրա և հեռացել: Հնարավոր է, որ Ավինյանն ունենա գերբնական հիշողություն և մեկ անգամ թղթին նայելով՝ մտապահի Երևանի մշակութային բոլոր խնդիրները, սակայն շատ ավելի հավանական է, որ հերթական անգամ զուտ ձևական ժողովրդավարության բեմականացում է արվել, ինչպես ՔՊ-ն անում է 2018-ից սկսած:

Հույս տալ մարդկանց, թե իբր գալիս են խնդիր լուծելու, իսկ գործնականում կրկնեն իրենց կողմից իբր այդքան չսիրված նախկինների գործելաոճը՝ համարյա կրկնելով անգամ վերջիններիս լուսանկարները, տեքստերն ու շնորհավորական ուղերձները:

 

Նույն շարքից